Lega հաշվապահական կազմակերպություն

Ֆինանսներ

Մյս

10
2022

b24.am

           ԱՄՆ Պահուստի Դաշնային Համակարգը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները, ինչի հետևանքով ԱՄՆ բորսաներում զգալի անկում է գրանցվել։ Հիմնական տուժողներն են հանդիսացել աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները։

           Մայիսի 5-9 ընկած ժամանակահատվածում Apple-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 1 տրլն դոլարով, Microsoft-ի կորուստը կազմել է 189 մլրդ դոլար, Tesla-ն կորցրել է 199 մլրդ դոլար։ Amazon-ի շուկայական արժեքը նվազել է 173 մլրդ դոլարով, Alphabet-ի (Google) դեպքում արձանագրվել է 123 մլրդ դոլար անկում։

            Meta (Facebook) կորպորացիայի բաժնետոմսերի անկումը բերել է 70 մլրդ դոլար շուկայական կապիտալիազացիայի անկման։ Nvidia-ն կորցրել է 85 մլրդ դոլար։

      Նյութի աղբյուր - b24.am լրատվական կայք