Lega հաշվապահական կազմակերպություն

ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ՊԱՐԶԵՑՎԵԼ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Նյմ

24
2022

www.petekamutner.am

           ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։

           Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

         սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը,

         երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը,

         մաքսային գործառնությունների բարելավումը,

         նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը,

         մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։