Lega հաշվապահական կազմակերպություն

ԱՄՀ-ն Եվրոպայի երկրների ՀՆԱ-ի անկում է կանխատեսել

Հլս

20
2022

b24.am

           «Աննախադեպ լիակատար անջատման հեռանկարն սպառնում է գազի պակասով, գների հետագա աճով եւ տնտեսության վրա ազդեցությամբ… Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում՝ Հունգարիայում, Սլովակիայում, Չեխիայում, կա գազի մինչեւ 40 տոկոս պակասի եւ ՀՆԱ-ի մինչեւ 6 տոկոս նվազման ռիսկ»,- ընդգծված է կանխատեսման մեջ:

           Ինչպես նշում են ԱՄՀ-ում, ազդեցությունը կարող է նվազեցվել այլընտրական աղբյուրների որոնումների հաշվին: Թեեւ հնարավոր է համարվում ռուսական գազի մինչեւ 70 տոկոսի այլընտրանք գտնելը, ՌԴ-ի կողմից մատակարարումների լրիվ հրաժարման դեպքում բարդ կլինի որոշել այլընտրական աղբյուրները: Այդ ժամանակ պակասը կարող է կազմել տերական սպառման 15-ից մինչեւ 40 տոկոս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում, կարծում են ԱՄՀ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

           Նյութի աղբյուր-b24.am