Lega հաշվապահական կազմակերպություն

Ֆինանսներ

Մյս

10
2022

b24.am

           Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։

           Պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 30 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 62 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 52%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.1927%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 9.4%:

           Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

           Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին։

     Նյութի աղբյուր b24.am լրատվական կայք